Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 9/51 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դիտահորում հայտնվածը թիվ 54 երթուղու ավտոբուսն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: