Քաղաքական 12:52 24/10/2024 Հայաստան

Անանյան. Երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի

«Թույլ քաղաքական ենթակառուցվածքի առկայության և արդյունավետ կառավարման համակարգի բացակայության պայմաններում երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել ոչ միայն սոցիալական և քաղաքական խնդիրների, այլև՝ պետության փլուզման վտանգի»,-գրում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն ու մանրամասնում.

«Ներքոթվարկյալ որոշ գործոնների ու ցուցանիշների վերլուծությունը վկայում է մեր երկրի տնտեսության հնարավոր խոցելիության և երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ապագայի երաշխիքների բացակայության մասին։

1. ՀՆԱ-ում ոչ արտահանելի հատվածի գերակայություն՝ ներքին սահմանափակ համախառն սպառման պայմաններում․ ՀՆԱ-ի կառուցվածքում տնտեսական աճ ապահովող ոլորտները ներքին սպառման բավարարմանն ուղղվածություն ունեցող՝ ոչ արտահանելի ոլորտներն են (առևտուր, ծառայություններ, շինարարություն և այլն): Ներքին սպառման ցածր մակարդակը փոքր և ոչ բարձր գնողունակությամբ բնակչություն ունեցող երկրում սահմանափակում է շուկան և տնտեսական աճի հնարավորությունները։ Նման իրավիճակը տնտեսությունը դարձնում է անկայուն և ներքին և արտաքին ցնցումներին չդիմակայող:
2. Զարգացած արդյունաբերության բացակայություն․ Տնտեսության «ավանդական» արտահանելի հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, որը կազմում է ՀՆԱ-ի 3-4%-ը։ Միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 11-13%-ը, որի զարգացման տեմպերը հիմնականում կախված են արտաքին գործոններից, մասնավորապես՝ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններից։ Արդյունաբերական թերզարգացած բազայի, վերաարտահանման գործոնի և «հանքահումքային» արտահանման առկայությունը մեծացնում են հումքի համաշխարհային գների տատանումներից կախվածությունն ու խոցելիությունը՝ միաժամանակ վկայելով ներքին արտադրության թուլության մասին։
3. Արտաքին առևտրական բացասական հաշվեկշիռ․ 2024թ․ ութ ամսվա կտրվածքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2․3 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտաքին առևտրի զգալի դեֆիցիտը վկայում է երկրի՝ ներմուծումից կախվածության մասին և, խոշոր հաշվով, հանգեցնում է արտարժութային պահուստների արտահոսքի, ինչը մեծացնում է ֆինանսական ռիսկերը։
4. Պարտքի բարձր մակարդակ․ Պետական պարտքը 2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ կազմում է 12․5 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 51%-ը (կանխատեսվում է, որ 2027թ. Ավարտին այն կաճի մինչև 55%): ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի բարձր մակարդակը վկայում է զգալի պարտքային բեռի առկայության մասին, որը սահմանափակում է ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական ծրագրերում ներդրումների հնարավորությունները:
5. Հետազոտության և զարգացման (R&D) և տեխնոլոգիական առաջաընթացի մեջ ցածր ներդրումներ․ Մեր երկրում R&D  և տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների մակարդակը չափազանց ցածր է, ինչը սահմանափակում է տնտեսության նորարարական ներուժը և մրցունակությունը՝ բացասաբար ազդելով երկարաժամկետ աճի հեռանկարների վրա:
6. Տնտեսության դիվերսիֆիկացիայի շատ ցածր մակարդակ․ «Որակական» իմաստով տնտեսության դիվերսիֆիկացիա, ըստ էության, գոյություն չունի։ Դիվերսիֆիկացիայի բացակայությունը մեծացնում է տնտեսության՝ մի քանի հիմնական ոլորտներից կախվածության հետ կապված ռիսկերը: Նման դիվերսիֆիկացիայի բացակայությունը տնտեսությունը դարձնում է ավելի զգայուն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ։
7. Անորակ պետական կառավարում և ինստիտուտներ․ Պետական ինստիտուտների և պետական կառավարման որակը չափազանց ցածր է, ինչը ազդում է երկրի ներքին զարգացումը պահպանելու և արտաքին ցնցումներին դիմակայելու ունակության վրա: Թույլ պետական ինստիտուտները սահմանափակում են տնտեսական քաղաքականության արդյունավետությունը և մարտահրավերներին արձագանքելու և կայունությունը պահպանելու գործընթացը կառավարելու կարողությունը:
Այսպիսով, մեր երկրի տնտեսությունը խոցելի է ներքին սահմանափակ շուկայի, ներմուծումից և պարտքային մեծ կախվածության, թույլ արդյունաբերական բազայի և տեխնոլոգիաների ոլորտում ցածր ներդրումների պատճառով։ Հետազոտության և զարգացման (R&D) ներդրումների ցածր մակարդակը և տնտեսության «որակական» դիվերսիֆիկացիայի բացակայությունը սահմանափակում են երկարաժամկետ կայուն աճի հնարավոր աղբյուրները: Քաղաքական անկայունության պայմաններում պետական պարտքի բարձր մակարդակը և կառավարման վատ որակը կարող են հանգեցնել տնտեսական և սոցիալական կոլապսի, ինչն իր հերթին ռիսկեր է ստեղծում ոչ միայն քաղաքական կայունության, այնպես էլ՝ պետության ապագայի համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}