«Ժողովուրդ». Արփի Դավոյանի քրոջը մի շարք կազմակերպություններ դատի են տվել՝ պահանջելով վճարել պարտքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «ԷԿԼ ՕՖ ՈՒՎԿ», «ՍԵՖ Ինթերնեյշնլ ՈՒՎԿ», «Արեգակ ՈՒՎԿ» կազմակերպությունները դատարանների միջոցով փորձում են արդարադատության «հասնել» Արփի Դավոյանի քրոջ՝ Լուսինեի նկատմամբ, քանի որ նա չի վճարում իր պարտքերը:
Վճիռների պատկերն այսպիսին է.
«ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» 2 բռնագանձման վճիռ` 1 միլիոն 366 հազար դրամ և 601 հազար դրամ
«Սեֆ ինթերնեյշնլ ՈՒՎԿ»՝ 3 հազար 814 դոլար
«Արեգակ ՈՒՎԿ»՝ 194 հազար դրամ
Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձևավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» և հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը ևս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում: «Թո՜ղ պարտատերերը մտածեն…», ինչպես հայտնի հումորապատումի մեջ է։
Փաստորեն հեղափոխականները, դիցուք՝ արդարադատության նախարարի «քննությունից կտրված» Արփի Դավոյանը, ընտանիքի անդամների հետ պարտքեր է կուտակել, չի վճարել, ստիպված պարտքատեր բանկերն ու վարկային կազմակերպությունները դատարան են դիմել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան