Սպասելի էր, որ Գարեգին Երկրորդը Բաքվում կայանալիք կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա. Դանիելյան
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը գրում է.
«Բաքվին հաջողվել է նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:
Բնորոշն այն է, որ հրավիրված կրոնական առաջնորդներին և գիտնականներին առանձնակի չի անհանգստացրել, որ այս նախաձեռնության հեղինակը բացահայտ հակակրոնական կեցվածք ունեցող երկիր է, և նախաձեռնությունը միայն այդ երկրի իշխանությանն է պետք՝ իրենց ոճրագործությունները նաև կրոնական առաջնորդների ու գիտնականների միջոցով իբր սրբագրելու համար, այլ կերպ ասած՝ իրենք կամա, թե ակամա ընկալվում են սոսկ որպես քաղաքական գործիք:
Հ.Գ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչը ևս սպասելի էր ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան