Քաղաքական 18:50 24/10/2024 Հայաստան

ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջհաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր լիագումար նիստում ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը՝ 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այս քվեարկությանը երկու օր առաջ նախորդել էր այդ թեմայով խորհրդարանական քննարկում։

Բանաձևի նախաբանում Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ, ապա ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ  անում ձեռնարկել հնարավոր քայլեր, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովները հետագայում չանցկացվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։

-Եվրոպական խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրավունքի կոպիտ խախտումները՝ այդ թվում Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ  խիստ սահմանափակումները, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու՝ «խավիարային դիվանագիտության» արատավոր մեխանիզմները, 2023թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված հարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան:

Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած  ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Արդեն բանաձևի բուն տեքստում խորհրդարանը, COP 29-ին ընդառաջ, խստորեն դատապարտում է Ալիևի ռեժիմին, գործադիր իշխանությանը կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրը։
‼️Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թվում հիբրիդային հարձակումները, ողջունում է որոշ անդամ պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող պաշտպանական ռազմական օժանդակությունը։

Հատկապես պետք է ընդգծել Արցախի վերադարձի իրավունքի իրացման հարցում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային ու հետևողական դիրքորոշումը։ Այս բանաձևում ևս, հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, Խորհրդարանը պահանջում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, արցախահայության հետ անկեղծ ու թափանցիկ երկխոսության մեկնարկ՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման շուրջ։ Խորհրդարանը պահանջում է հեռու մնալ սադրիչ հռետորաբանությունից և հայության հանդեպ խտրականության դրսևորումներից։
Խորհրդարանը նաև պահանջում է Արցախի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, ինչպես նաև Արցախի գրավումից հետո ձերբակալված անձանց ազատ արձակում։

-Հատուկ անդրադարձ կա Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչի համատեքստում պահանջվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելության մուտքը տարածաշրջան։
Խորհրդարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապուղիները վերականգնումը դիտարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։

-Մեկնաբանելով բանաձևի ընդունումը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նկատել է․ «Այս բանաձևի ընդունումը տրամաբանական շարունակությունն էր Եվրոպական խորհրդարանի նախկին բանաձևերի և հոկտեմբերի 22-ի քննարկման։ Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, գնահատում ենք նրանց սկզբունքայնությունն ու հետևողականությունը, ինչը, ցանկանում ենք հավատալ, որ կբերի նաև Ադրբեջանի հետ ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության վերանայման։
Այս բանաձևի մասով, հատուկ ցանկանում եմ կարևորել, որ խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան իրավապայմանագրային հարաբերությունների հետագա զարգացման համար նախապայմաններ է սահմանում՝ մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակումը, Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում անկեղծ պատրաստակամության դրսևորում, ինչպես նաև արցախահայության իրավունքների հարգումը։

Ցանկանում եմ շեշտել՝ Ադրբեջանի հետ Եվրոպական միության ենթադրյալ նոր համաձայնագրի վավերացման հարցն ամբողջությամբ Եվրոպական խորհրդարանի իրավասության ոլորտում է, և այս հարցով գործադիր իշխանությունը կաշկանդված է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմամբ։ Հետևաբար, ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության զարգացումը որոշակի հանգրվանում կախված է լինելու խորհրդարանի դիրքորոշումից, ուստիգործադիր իշխանությունը չի կարող անվերջ հաշվի չառնել խորհրդարանի կարծիքը։ Մենք արդեն, իսկ նշմարում ենք արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից Ադրբեջանի հետ խոսույթի որոշակի կոշտացում և մեզ համար ընդունելի օրակարգերի ներառում։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն այս ուղղությամբ ևս շարունակելու է իր աշխատանքները»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}