Թաղած 14 հզ կգ անպիտան հավերը հանելու գործով ակտիվ նախաքննություն է իրականացվում
Այս տարվա օգոստոսին սարսափելի դեպք էր տեղի ունեցել Կոտայք գյուղում։ ՊԵԿ աշխատակիցները մասնակցել էին «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից անպիտան ճանաչված 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը։ Դրանից հետո սակայն ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և տեխնիկայի միջոցով հավի միսը հողի տակից հանել են, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք ու տեղավորել պահեստային սառնարաններ։
ՊԵԿ-ը դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
Panorama.am-ը ՔԿ-ից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում է քննությունը, ի՞նչ հանգամանքներ են պարզվել, կա՞ն անձինք, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված։
«Շատ ակտիվ նախաքննություն է կատարվում։ Այս պահին, սակայն, դեռ հրապարակման ենթակա չեն տվյալները»,-ասաղ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան