«Փաստ». Հակառուսական քարոզչությունն աստիճանաբար տալիս է իր արդյունքները
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան: Այդպես է մտածում հարցվածների 59 %-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58 %, ապա՝ ԱՄՆ-ը՝ 48 %, Հնդկաստանը՝ 41% և ԵՄ-ն՝ 34 %: Ռուսաստանը կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33 %-ը, իսկ 30 %-ի կարծիքով, այդ երկիրը Չինաստանն է:
Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Բացի այդ, տվյալ կազմակերպությունը հանդես է գալիս «ամբողջ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման օգտին»։ Այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը նույնպես տվել է իր արդյունքները։ Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ, ի վերջո, Փաշինյանն ու իր թիմը 2018 թ.-ից սկսած վարում են հակառուսական ներքին և արտաքին քաղաքականություն. ի մասնավորի՝ տարբեր մեդիամանիպուլ յացիաներով և հազարավոր ֆեյքերով փորձում են ՌԴ-ի դեմ սև փիառ իրականացնել։
«Արևմուտքը ՀՀ-ում ունի հարյուրավոր ՀԿ-ներ և այլ ազդեցության գործակալների ցանց, որի միջոցով իրականացվում է Արևմուտքի լոբբիզմը։ Աստիճանաբար հայ հասարակությունը սկսել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին դիտարկել որպես ՀՀ-ի կարևոր քաղաքական գործընկերներ։ Դա պայմանավորված է նաև Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծմամբ, որի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն ու ՔՊ-ն են, սակայն ՀՀ քաղաքացիների մոտ գործող իշխանությունները փորձում են ստեղծել այնպիսի կարծիք, որ դրա մեղավորը ՌԴ-ն է»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ հակառուսական քարոզչությունն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, և Մոսկվան պետք է եզրակացություններ անի ու քայլեր ձեռնարկի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան