Սահմանադրությունից Հռչակագրին հղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանությունն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարավոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել «Խաղաղություն» բառ պարունակող վերնագրով փաստաթուղթ։ Ի՞նչ ռիսկեր կան նման քաղաքականության մեջ, ինչո՞ւ հասարակության մի հատվածն անտարբեր է նման վտանգավոր զարգացումների նկատմամբ, իսկ մի զգալի հատված էլ թեև դժգոհ է այդ քաղաքականությունից, բայ չի ցանկանում ակտիվ պայքարի մեջ մտնել։ Վերոնշյալ միտումների մասին «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերը՝ ստորև.
▪Սահմանադրության հարցը Ադրբեջանը միանշանակ դնելու , պարբերաբար այդ մասին հնչեցնում և հիշեցնում են։ Իսկ Թուրքիայի խոսույթում վերջին շրջանում ավելի շատ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է շրջանառվում։ Իրենց համար ամենակարևոր հարցը սա է։
▪Թուրքիան պետություն է, որի արտաքին քաղաքականությունը դրաձել է շատ հավակնոտ, ագրեսիվ և այդ արտաքին օրակարգի կարևորագույն հարցերից մեկը թյուրքախոս պետությունների ինտեգրացիայի թեման է։ Նրանց հենց այդ պատճառով է հետաքրքրում «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
▪Անգամ պետական հանցագործությունն անելով, անգամ ՍԴ-ն, որն անկախ պետական հաստատություն է, բայց քաղաքական պատվեր իրականացնելով, այդ վտանգավոր, խարանի նշանակություն ունեցող փաստաթղթի ընդունումից հետո էլ ադրբեջանցիներն ասում են, որ խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ ՀՀ Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի վրա հղումը, ինչը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ, այդ կերպ մեկնաբանվել։
▪Հասարակության որոշ հատվածների մոտ կարող ենք տեսնել ոչ թե լոյալություն, այլ հիասթափություն։ Այն բնական է, որովհետև մայիս ամսին բոլորն էլ շատ մեծ սպասումներ ունեին և ամեն մեկն իր չափով փորձեց ազդել ընդհանուր գործընթացների վրա։
▪Մի հանգամանքը իշխանության կողմից տարվող եռանդուն, մեծածավալ հետևողական, քարոզչության կամ հակաքարոզչության մեջ է, որի վրա համոզված եմ, որ ծախսվում են շատ մեծ գումարներ։ Հարցն էլ դա է, թե որտեղից են այդ գումարները գալիս, որոնց միջոցով հատկապես սոցիալական ցանցերում այդ քարոզչությունը տարվում է։
▪Երկրորդ՝ տոտալ ահաբեկում է տեղի ունենում պետական վարչական լծակների գործադրմամբ՝ մարդկանց նկատմամբ, որոնք տարբեր պետական հաստատություններում, դպրոցներում, բուհերում աշխատում են։ Նրանց նկատմամբ իրականացվում են ճնշումներ։ Ճնշման դեպքերից մեկն էլ ինձ էր վերաբերում։ Իմ՝ ընդդիմադիր շարժման ակտիվ աջակցությունը որոշիչ դեր ունեցավ ինձ Համալսարանից հեռացնելու հարցում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենուա Սողոմոնյան. Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը
- Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին