ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։
«Ոչ։ Չխանգարեց։ Սա սովորական պրակտիկա է: Պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ գրել էինք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը մեկնարկել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքով։ Մինչ նա խոսում էր Փաշինյանի ջերմ զրուցում էր կողքը նստած Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Ալիև «բանակցություններ»՝ ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին
- Փաշինյանի ու Ալիևի ջերմ զրույցը չի վրիպել ԶԼՄ-ների աչքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Մինչ Պուտինը խոսում է, Փաշինյանը ծիծաղեցնում է Ալիևին
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կազան