McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է ԱՄՆ-ի McDonald's-ի նախագահ Ջո Էրլինգերը։
Հոկտեմբերի 23-ին Taylor Farms-ը, որը դեղին սոխ է մատակարարում McDonald's-ին, հայտարարել է որոշ խմբաքանակների հետկանչման մասին:
«Որոշել ենք սոխը հանել «Quarter Pounders» բուրգերներից»,-Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Էրլինգերը։
ԱՄՆ տասը նահանգներում գրանցվել է աղիքային ցուպիկի բռնկում։ Մեկ մարդ մահացել է, ևս 48 մարդ տուժել, նրանցից 10 հոսպիտալացվել են։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, որը դեռ չի պարզել, թե բուրգերի որ բաղադրիչն է աղտոտված, շարունակում է հետաքննությունը։
Հարակից հրապարակումներ`
- McDonald's-ի բուրգերի հետևանքով կան տասնյակ թունավորվածներ, մեկ մարդ մահացել է. Ընկերության բաժնետոմսերի գինն ընկնում է
- Շվեդիայում McDonald's է փակվել