Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Կարեն Զաքարյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Հարություն Ամիրջանովի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
«Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանիի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
- Խոշոր վթար Ծաղկահովիտ-Արթիկ ճաապարհին. մարդատար «GAZelle»-ը բախվել է «ZIL»-ին ու «Opel»-ին
- Պռոշյան գյուղում «Chevrolet»-ով վթարի ենթարկված 32-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել է