Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան
«Եթե ԱՆԻՖ-ում կան չարաշահումներ, անպայման մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն, այդտեղ հարց չկա»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ԱՆԻՖ-ի ոդիսականը պարզաբանելու մասին հարցին։
Անդրադառնալով ԱՆԻՖ-ի ստեղծման փաստին Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշմանը՝ Պապոյանն ասաց. «Կարծում եմ՝ այդպիսի ֆոնդեր մեզ պետք չեն: Կարծում եմ՝ մենք պետք է աջակցենք տարբեր գործիքակազմերով տարբեր ոլորտների: Այս քաղաքականություններն ավելի արդյունավետ է, քան այն քաղաքականությունները, որտեղ պետությունը որոշակի մասնաբաժին է ունենում, որոշակի ներդրումներ է իրականացնում և ուղղակի մասնակցություն է ունենում»:
Նախարարը հայտարարեց, թե ԱՆԻՖ-ի ստեղծումը սխալ չի եղել, քանի որ ամեն մի որոշում տվյալ ժամանակահատվածի համար է ճիշտ:
Պատասխանելով հարցին՝ թե արդյոք «Անիֆ»-ում չարաշահումների մասին ուսումնասիրություններ կան՝ Պապոյանն ասաց, որ տեղյակ չէ։
Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջադեպին՝ Պապոյանը հայտնեց, որ ՔՊ-ն հստակ գնահատական է տալու։
«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր կուսակցականներին և իմ ուսումնասիրության, մասամբ նաև իմ որոշման տիրույթի հարց են, ապա կարող եմ վստահաբար ասել, որ դրանք մենք կքննարկենք, կտանք գնահատական»,-ասաց Պապոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին. «Ժողովուրդ»-ը բացառիկ մանրամասներ է ներկայացրել
- ՔՊ-ն շուտով Քյարամյանի պաշտոնանկության պահանջով գործընթաց կսկսի
- ԱՆԻՖ-ում չարաշահումների գործով դեռ մեղադրյալ չկա
- Այո, ԱՆԻՖ-ում կան ձախողումներ. Փաշինյան
- ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց
- ԱՆԻֆ-ում կոռուպցիոն չարաշահումների գործով որևէ մեղադրյալ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան