«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է «Դանա» ցիկլոնը։
BBC-ի փոխանցմամբ, հազարավոր փրկրարաներ գործի են անցել՝ հնարավորինս նվազեցնելու ցիկլոնի վնասները, որի գալստյանը սպասում են առաջիկա 24 ժամբա ընթացքում։
Ստեղծված իրավիճակում արդեն զգալիորեն ըուժել են տրանսպորտային ծառայություններւ, մի շարք գնացքների չվերթներ և թռիչքներ չեղարկվել են: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մինչև հինգշաբթի երեկոյան Բենգալյան ծոցի իջվածքը կվերածվի սաստիկ ցիկլոնային փոթորիկի:
Ակնկալվում է, որ փոթորիկը կհարվածի ափամերձ շրջաններին 100-120 կմ/ժ արագությամբ: Չորեքշաբթի Օդիշա նահանգի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստել են ժամանակավոր օգնության ճամբարներ՝ ապահովված սննդով, ջրով և առողջապահական հաստատություններով:
«Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել փոթորկին: Խուճապի մի մատնվեք, եղեք ապահով և զգույշ», - ասել են նահանգի պաշտոնյաները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան