Փաշինյան. Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնագիրը
Խաղաղության պայմանագիրը Բաքվի հետ համաձայնեցված է առնվազն 80-90 տոկոսով։ Այս մասին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պայմանագրի նախագծում համաձայնեցվել է տարածքային պահանջների բացակայության մասին ձևակերպումը։
«Հայաստանը պատրաստ է և շահագրգռված իր տարածքով կազմակերպել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների փոխադրումը, անցկացնել խողովակաշարեր։ Պնդումները, թե Հայաստանը, իբր, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան