Պուտինի ուշադրությունից չի վրիպել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխույժ զրույցը ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափով գագաթնաժողովի ընթացքում։ Փաշինյնաի ելույթից հետո Պուտինը նրան ասել է.
«Դուք քիչ առաջ խոսեցիք լոգիստիկ նախագծերի մասին։ Տարածաշրջանում համագործակցության շատ կարևոր ուղղություն է, և ավելի կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում այդ նախագծերին, որոնք իրականացվում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնց մասին մենք շատ ենք խոսում վերջին տարիներին»։
Պուտինը նաև նշել է. շատ հաճելի է, որ սկսվել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Սա դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է։ Եվ այն, որ այսօր մեր աշխատանքի ընթացքում դուք կարողացաք մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, դրական է մեր այսօրվա միջոցառման համար»,- ասել է Պուտինը։
Նշենք, որ գագաթաժողովի ժամանակ երկրների ղեկավարներին նստեղրել են ըստ այբբենական կարգի, արդյունքում Փաշինյանն ու Ալիևը նստել են միմյանց կողք։ Միջոցառման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ակտիվ իրար հետ շփվում Փաշինյանն ու Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Կազանում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում է կայանում
- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով
- Փաշինյան-Ալիև «բանակցություններ»՝ ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին
- Փաշինյանի ու Ալիևի ջերմ զրույցը չի վրիպել ԶԼՄ-ների աչքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Մինչ Պուտինը խոսում է, Փաշինյանը ծիծաղեցնում է Ալիևին
- Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան