«Դու-ով հետս չխոսես», «մնա չափերի մեջ». Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Վարման կարգով ՔՊ-ական Բաբկեն Թունյանն ասաց. «Այս օրենքի նախագծով քաղաքացիների համար հանվում է սննդամթերքի անվտանգության սպասարկման համար նախատեսված վճարը։ Զուտ բարելավող բնույթի օրենքի փոփոխություն է։ Ֆիքսենք՝ մեր գործընկերները Թունիսի հետ վիզաների ազատականացմանը կողմ են քվեարկում, բայց կոնկրետ բարելավող դրույթ նախատեսող օրենքի նախագծին կողմ չեն քվեարկում»։
Այնուհետև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրների պատգամավորներից մեկին նկատողություն արեց, թե ինչու է խոսում. «Ձեր իրավունքը չէ, ձեր իրավունքը խոսք խնդրելն է ու երբ որ ես թույլ կտամ, այն ժամանակ խոսելն է։
Նախ՝ «խի չես»-ով չէ, դու-ով հետս չխոսես, մնա պատգամավորին սահմանած չափերի մեջ»։ Նորմալ պահի քեզ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, պահեք որպես Ազգային ժողովի նախագահի կարգավիճակ ունեցող մարդու դերում, խնդրում եմ, պահանջում եմ պատգամավորների հետ հարգալից լինել»։
Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Երբ որ դիտողություն եք անում, դրանից հետո դուք պետք է շտկեք սխալը, ոչ թե շարունակեք «դու»-ով խոսել, այլ «դուք»-ով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան