Կինոյի հանճար Արտավազդ Փելեշյանը մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար
«Послание к человеку» («Ուղերձ մարդուն») 34-րդ միջազգային կինոփառատոնում համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակը կտրվի հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկին՝ հանճարեղ հայ ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանին։
Քննադատները Փելեշյանին անվանում են «մարդ, ով նորից հորինել է կինոյի օրենքները, կինոյի տարրական մասնիկ, ինչպես Ձիգա Վերտովը և Սերգեյ Էյզենշտեյնը»:
Փելեշյանի «Տարածական մոնտաժի» մեթոդը դասավանդվում է աշխարհի կինոդպրոցների մեծ մասում, իսկ նրա ֆիլմերը ցուցադրվում են խոշոր մշակութային վայրերում՝ Նյու Յորքի MoMA-ից մինչև Բեռլինի և Վենետիկի փառատոները:
Կինոփառատոնի կայքից տեղեկանում ենք, որ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակը Արտավազդ Փելեշյանին կհանձնվի հոկտեմբերի 26-ին «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոնի 34-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
Արտավազդ Փելեշյանը վաղուց է հրավիրվել փառատոնին ներկա գտնվելու համար։ Միայն այս տարի է դա հնարավոր եղել։ Հոկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի կինոյի տանը տեղի կունենա հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ և նրա «Տարվա եղանակները» (1975 թ.), «Մեր դարը» 1982 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերի ցուցադրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արտավազդ Փելեշյանը նշում է իր 86-րդ տարեդարձը
- Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
- Երևանում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան
- Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ասիական պրեմիերան. «Կինոաշխարհ»
- Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան