Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տեսաբանները չեն էլ թաքցնում, որ կրոնի ու հավատքի կտրվածքով իրենց վերջնական նպատակը աղանդավարության արհեստական տարածումը չէ։ Դա ընդամենը ժամանակավոր միջոց է, նախ՝ ավանդական կրոնական ուղղությունները տկարացնելու, այնուհետև՝ ընդհանրապես որևէ կրոնական հավատք, որպես գործոն իսպառ չեզոքացնելու համար։ Կրոնը ազգային ինքնության, անհատականության հիմնարար, խորքային նախադրյալ է, ուստի դրա նկատմամբ համաշխարհայնացման գաղափարակիրները չեն կարող անտարբեր մնալ։
Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցուն աղանդավորության տարածման մեջ մեղադրանքներին, ապա, նախ՝ անհրաժեշտ է ելակետ ընդունել, որ ողջ քաղաքակիրթ աշխարհում աղանդավարությանը ճանապարհ հարթելու համար, ընդ որում, առերևույթ ոչ իրավաչափ եղանակներով, համակարգված գործի են դրվել ոչ միայն միջազգային, այլև ազգային լծակները։ Եվ այս ամենը չնկատել, համարժեք չգնահատել և սոսկ վերացական եզրակացություններով ընտրել Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ։
Այս հակասական ու բարդ իրավիճակում Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կրոնական կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին, բացահայտ ու քողարկված ազդեցություններին, կեղծիքներին, ուստի յուրաքանչյուր հավատացյալ պետք է բազմակի անգամ
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա. Գևորգ Դանիելյան
- Նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը. Գևորգ Դանիելյանը՝ Մայր Տաճարի վերանորոգման մասին
- Գևորգ Դանիելյան. Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան