Դ. Թրամփ. Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից
Այսօր, ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ Թրամփն այսպիսի գրառում է արել Արցախի վերաբերյալ.
«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով գրառմանը, նշում է.
«Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան