Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից
ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնում են.
«Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։
Դեսպանի խնդրանքով Նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։
Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության և ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները։
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմիեն Օհանյան. Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը պատմության մեջ մնալու են որպես հաղթած նախագահներ, իսկ Փաշինյանը` հողեր հանձնած
- Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան