ՏՏ ոլորտի համար գործադիրը նախատեսում է շրջանառության հարկը 5 %-ից հասցնել 2 %-ի. Մխիթար Հայրապետյան
«ՏՏ ոլորտին մենք առաջարկում ենք պետական աջակցության համապարփակ ծրագիր մինչև 2032 թվականը՝ 7 տարիների համար»,-կառավարության նիստում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ զեկուցելով
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը
Նա ասաց, որ ոլորտը զարգացնելու համար նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների համակարգ է առաջարկում։
«Առաջին ուղղությամբ խթանում ենք նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական համայնք։ Այստեղ մենք մտադիր ենք մինչև 30 հոգանոց ստարտափերին առաջարկել եկամտահարկի 100% հետվերադրաձ աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով»,-նշեց Հայրապետյանը՝ նշելով, որ դրանով խրախուսում են ոլորտում նոր աշխատակիցներ ներգրավելը՝ բուհերի հետ համագործակցելով։
Նախարարը տեղեկացրեց, որ 31 և ավել աշխատակից ունեցող ընկերություններին նոր աշխատակցի համար առաջարկվում է 50 % եկամտահարկի հետվերադարձ։
«Այն ընկերություններին, որոնք տեխնոլոգիական համայնքում կներգրավեն աշխատանքային միգրանտների, նրանց եկամտահարկի 50 %-ի հետվերադարձ կապահովվի»,-հայտնեց նախարարը։
Նրա խոսքով՝ փոփոխության երրորդ ուղղությունը վերաբերում է կրթույանը, որով ընկերություններին խրախուսում են իրենց աշխատակիցների վերապատրաստում իրականացնել և դրա համար փոքր ընկերություներին մեկ եռամսյակի համար 50 % եկամտահարկի հետվերադրաձ են նախատեսե,լ իսկ խոշորների դեպքում՝ 25%
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությամբ շրջանառության հարկը 5 %-ից կհասցնեն 2 %-ի, իսկ միգրանտների համար կուտակային թոշակային համակարգին միանալը կամավոր կլինի։
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի համար 2025 թվականին նախատեսված է բյուջեից հատկացնել 30 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիների գրանցած ՏՏ կազմակերպությունները 6 ամսում կրճատվել են մոտ 4.4 անգամ. Աղասի Թավադյան
- Մենք մեր ձեռքով Վրաստանին «նվիրեցինք» ՏՏ ոլորտ. ոլորտի ազատ անկում՝ -13%.Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին