«Փաստ». Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն իսկ ներկա պահին իշխանությունները աջ ու ձախ միայն վարկեր են ներգրավում, որտեղից հնարավոր է։ Այս տարվա դեկտեմբերի կեսերին էլ Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից 24,5 մլն դոլարի չափով հերթական տրանշը կստանա ՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է։ Այդ ահռելի ֆինանսական բեռը պետք է նաև կառավարել և հետևողականորեն մարել տոկոսները։ Պատահական չէ, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ամենամեծ մասն ուղղվում է պետական պարտքի տոկոսավճարներին։ Մասնավորապես, կառավարության պարտքի տոկոսներին 2025 թվականին պետք է ուղղվի 394 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2024 թվականին այս ուղղությամբ ծրագրված գումարը 323 մլրդ դրամ է կազմում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունքներ կունենայինք, եթե այս ֆինանսական ռեսուրսները պարտքի մարմանն ուղղվելու փոխարեն ներդրվեին կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում։
Պետական բյուջեն լցնելու մյուս եղանակն էլ իշխանությունների համար տարբեր ոլորտներում հարկերի ավելացումն է, որը բարդացնելու է ընդհանուր տնտեսական գործունեության միջավայրը՝ պայմաններ ստեղծելով թանկացումների համար։ Հիմա էլ գործադիրը նախատեսում է բարձրացնել Հայաստան ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերը։ Բնական է, որ դրանից ներմուծողները չեն տուժելու, նրանք հարկի ավելացումից հետո ներմուծված նավթամթերքը թանկացնելու են և սպառողներն են լինելու հիմնական տուժողը։ Բայց զարմանալին այն է, որ երբ« ընդհանուր առմամբ« կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ձգել իրենց գոտիները, այլև ավելի շռայլ ծախսեր են կատարում՝ ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ կատարելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին