Ինչո՞ւ պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի. Ռուբինյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
«Մենք մեր կողմից համապատասխան քայլերն արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, սպասում ենք թուրքական կողմից այդ պայմանավորվածության իրագործմանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա, ընդհանուր առմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, հայկական կողմը պատրաստ է հենց վաղն ունենալ բաց սահմաններ, հաստատված դիվանագիտական հարաբերություններ։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, թեև դրանք կարող են փոխազդել իրար վրա։ Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին»,-ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ պահից Ադրբեջանի հետ բանակցություններում միջնորդի անհրաժեշտություն լինի, Ռ. Ռուբինյանը պատասխանեց. «Ամեն ինչ միշտ հնարավոր է, բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում։ Մինչ այս պահը բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել: Ես չեմ կարող բացառել, որ կարող է մի օր փոխվել ֆորմատը, բայց մինչ այս պահը այդպես է եղել: Հարցը պրագմատիզմի և պրակտիկության մեջ է»։
Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ Հայաստանը շտապում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ռ.Ռուբինյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին