10:03 24/10/2024 Հայաստան

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 10 ամսական երեխան մաhացել է

Հոկտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

«Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «հետարյունազեղային հիդրոցեֆալիա, վիճակ տարած հերոինֆեկցիայից և արտաքին դրենավորումից գլոբալ զարգացման հապավում, սուր գաստրոէմպերիդ ցնցումային համախտանիշ ասպիրացիա հարցականով» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ընդունված մի երեխա է մահացել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 10 ամսական  Հ․ Ո․-ն է: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»- գրել է ։
shamshyan.com  կայքը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}