Աշխարհը մեծ ընտանիք է դարձել, բայց այնտեղ էլ են կռիվներ լինում. Պուտինի արձագանքը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
«Ժամանակակից աշխարհը դարձել է մի մեծ ընտանիք, բայց ընտանիքներում նույնպես խնդիրներ կան»,- «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին ունեցած ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այսպես է նա մեկնաբանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը, ով Կազանում «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին ասել էր, որ բոլորը պետք է ապրեն մի մեծ ընտանիքի պես։
«Մենք այդպես էլ ապրում ենք։ Ընտանիքներում, ցավոք, հաճախ են լինում տարաձայնություններ, սկանդալներ, ունեցվածքի բաժանում։ Երբեմն բանը հասնում է կռվի»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի նպատակներից մեկը հենց ընդհանուր տանը բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է։
«Մենք դրանով զբաղվում ենք և կզբաղվենք»,- վստահեցրել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ հարցերը կլուծվեն, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ սերտ համակարգմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին