15:40 24/10/2024 Հայաստան

Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Պատվաստումները միլիոնավոր մարդկանց պաշտպանում են ինչպես ծանր ընթացքով վարակիչ հիվանդություններից, այնպես էլ դրանցից առաջացած բարդություններից: Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն ամբողջ աշխարհում գրեթե վերացել է, վայրի պոլիովիրուսի շրջանառությունը դեռևս շարունակվում է միայն Աֆղանստանում և Պակիստանում:

ԱՆ-ից մանրամասնում են, որ պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները, սակայն կարող են հիվանդանալ նաև ավելի բարձր տարիքի անձինք։

Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը: Իսկ  կարգավիճակի հետագա պահպանման համար անհրաժեշտ է ապահովել բնակչության կոլեկտիվ անընկալությունը: 2020 թվականից մեր երկրում պոլիոմիելիտի կենդանի բերանային պատվաստանյութից անցում է կատարվել ինակտիվացված բաղադրիչով համակցված պատվաստանյութի:

Պոլիոմիելիտի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}