«Հրապարակ». Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագիրը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ անչափահասների, կենսաթոշակառուների համար, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արցախցիների շրջանում․ շատերրը հենց այդ աջակցության շնորհիվ էին բնակվարձերը հոգում։
Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ կառավարության մեր աղբյուրների, հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։ ՔՊ-ական պաշտոնյաները, կարելի է ասել, որսի են դուրս եկել և ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան