Իշխանությունը սրանով ասում է, որ երկիր հանձնողի մեղքն ու պիտակը նաև ժողովրդի վրա է. Բագրատ Սրբազան
«Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի դրվագն ընդամենը մեկն է այն ստի ահռելի ծավալի, որ մեր կյանքում տեղ է գտել»,-նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա նկատեց, որ չլինելով միջազգային պայմանագիր՝ կանոնակարգը ՍԴ-ում անցել է արագացված ընթացակարգով և ԱԺ ՔՊ խմբակցության ձեռքով դարձել է խորհրդարանի վավերացման նյութ։
«Հետո բերել են նախագահական, իսկ վերջինս չի թողել, որ օրինագծի վրա օրը լուսանա և գիշերվա աղջամուղջային ժամերին, իրենց հատուկ բնավորությամբ, արթնացել ու ստորագրել են»,-նշեց Սրբազանը։
Նկատելով, որ ընդունված փաստաթղթի տակ որևէ կերպ գոյություն չունի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու ստորագրությունը՝ Բագրատ սրբազանն ասաց.
«Տեղի ունեցածը, փաստացիորեն վկայում է այն, ինչ մենք ամսիներ առաջ ասում էինք, որ Կիրանցում տեղի ունեցածն ուղղակի պետական հանցագործություն է, դավաճանություն, որովհետև առանց որևէ կանոնակարգի պարզ հրամանի ներքո էս մարդիկ հանձնել են մեր երկիրը»։
Սրբազանը հայտնեց, որ կարող էին նաև չգալ նախագահական նստավայրի դիմաց, քանի որ այնտեղ չգոյություն է, բայց եկել են, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տան, որ այդ խարանը դաճված է բոլոր նրանց ճակատին, ովքեր մասնակից են այդ գործընթացին։
Նշելով, որ փաստաթուղթը տարբեր ատյաններով անցկացնելով իշխանությունը կատարվողի պատասխանատվությունը տարածում է ողջ ժողովրդի վրա՝ սրբազանը շեշտեց նաև երկիր հանձնողի մեղքն ու պիտակը։
Սրբազանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը հետևում և հալածում է Սրբազան պայքարի մասնակիցներին և նկատեց, որ իշխանությունները վախեցած են՝ չնայած պարբերաբար հայտարարում են, թե շարժումը տապալվել է։
«Երազում կտեսնեք, որ մենք տապալված լինենք»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը և շեշտեց, որ շարժումը ծրագրված իր քայլերով գնում է դեպի իր նպատակը՝ հաղթանակը ստի և կեղծիքի դեմ պայքարում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի կողմից կանոնակարգի ստորագրումը նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր չէ. Բագրատ Սրբազան
- ՔՊ-ականները 67 կողմ ձայներով ընդունեցի սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը
- Կանոնակարգը բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. Մհեր Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները