Ստեղծվել է աշխատանքային խումբ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների համակարգման համար
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով։
Որոշման մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով; Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Աշխատանքային խմբի համակարգողին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշմամբ սահմանված նպատակի իրագործման պլանժամանակացույցը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյան. ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել
- Մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը․ Միրզոյան
- Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 13-րդ նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան