Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 24-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և «Honda» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Ա․-ն, Ս․ Գ․-ն և ևս մեկ տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Honda» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին