Կոբախիձե. Իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն
Վրաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ես շատ լավատես եմ միջազգային զեկույցների վերաբերյալ, ըստ էության, մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի որևէ մեկը կասկածի տակ չդի ընտրությունների արդյունքները»,-ասել է Կոբախիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող շուքրութցիների բողոքի ակցիա են իրականացրել
- Մոլդովայի հանրաքվեն ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ Եվրոպայի անունից ստում ես բնակչությանը. Գնահատական Վրաստանից
- Վրաստանում ընդունված «գործակալների օրենք»-ը Ստրասբուրգի դատարանում կբողոքարկեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին