Եթե այդ կոնսենսուսը չլինի, ապա այս իշխանությունը օգտագործելու է ուժային մարմիններին.Մենուա Սողոմոնյան
Գործող իշխանությունը վարում է անարդյունավետ և, ինչ-որ տեղ, վտանգավոր արտաքին և ներքին քաղաքականություն, հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում ձախողումներ են գրանցվում։ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում ներկայացրեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկորդ մասը՝ ստորև.
▪2018 թվականը միայն ներքաղաքական, ներքին օրակարգ չէր, այն ժամանակ նաև աշխարհաքաղաքական կոնսենսուս կար։ Հարց՝ պետք է նստենք ու սապսենք, թե առաջիկայում երբ այդ կոնսենսուսը կձևավորվի՞, ոչ։ Այդ կոնսենսուսը երբեք չի ձևավորվի, եթե ներսից արդյունավետորեն չգեներացվի համապատասխան պահանջը և միջազգային ուժային կենտրոնների համար չհասունացնի այդ կոնսենսուսը
▪Այդ կոնսենսուսը եթե չի լինում, ապա այս իշխանությունները, ինչպես մենք տեսանք հունիսի 12-ին, քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար ամբողջ ծավալով օգտագործում է ուժային մարմիններին։
▪Զուտ հանրային դժգոհության ալիքով իրականացնել իշխանափոխություն՝ չեմ ասի բացառում եմ, բայց, այո, հավանականությւոնը ցածր է։ Միևնույն ժամանակ փողոցային գործողությունները կարող են բերել իրավիճակի, որն ազդի ընտրությունների վրա։
▪Իրավիճակից ելքի հետ կապված կարող ենք քննարկել, թե երկրի պետական-քաղաքական համակարգի ինչ փոփոխություն ենք առաջարկում, կրթության համակարգի ինչ բարեփոխում, արտաքին մարտահրավերներին դիմակայելու ինչ փոփոխություն ենք առաջարկում։ Ելքը բազմաբաղադրիչ է, ելքի բովանդակությունն էլ։ Շատ ավելի առարկայական, կարճաժամկետ հեռանկարի առումով ելքն ամեն գնով այս իշխանություններին հեռացնելու մեջ է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին