Իմփիչմենթ ու բшնտ. Զուրաբիշվիլին կանխատեսել է՝ ինչ է սպասվում իրեն ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի դեպքում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանխատեսմամբ, եթե հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի, իրեն կարող են իմփիչմենթ հայտարարել և բանտ նստեցնել:
«Միգուցե, ինձ իմփիչմենթի ենթարկեն և բանտ նստեցնեն, եթե դա տեղի ունենա», - «Գրուզիա օնլայնի» հաղորդմամբ, այսպես է պատասխանել Զուրաբիշվիլին այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե ընտրություններում հաղթի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ըստ Զուրաբիշվիլիի, այս ընտրություններն ունեն էքզիստենցիալ նշանակություն։
Միաժամանակ նախագահը պատասխանել է այն հարցին, եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, ինչպե՞ս կհավասարակշռվեն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, թե՞ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Զուրաբիշվիլիի խոսքով, «Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»։
«Վրաստանը միացել է պատժամիջոցներին նույն մակարդակով, ինչ Մոլդովան, թեև կան նրբերանգներ։ Դա խնդիր չէ։ Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները։ Կար մեկ հստակ ճանապարհ, որին հետևել էր «Վրացական երազանքը» իր կառավարման երկար ժամանակաշրջանում, դա եվրաինտեգրման ճանապարհն էր, քանի որ չկա այլ այլընտրանք, որտեղ Վրաստանը ձեռք բերի անկախություն, բարգավաճում, խաղաղություն։ Բնակչության 90%-ն այդպես է կարծում։ Վերջին 30 տարիների ընթացքում ոչինչ չի կանգնեցրել բնակչությանն այս ճանապարհին։ Այս ճանապարհը կհաղթի, քանի որ այլընտրանք չկա»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի հանրաքվեն ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ Եվրոպայի անունից ստում ես բնակչությանը. Գնահատական Վրաստանից
- Վրաստանի նախագահը միացել է ընդդիմության կազմակերպած նախընտրական հանրահավաքին
- Վրաստանի նախագահը ընտրություններից մեկ շաբաթ առաջ դիմել է ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան