Վաղը հեռակա ուսուցման ընդունելության քննությունների վերջին օրն է
Վաղը՝ հոկտեմբերի 26-ը բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների վերջին օրն է:
ԳԹԿ-ից հայտնում են, որ հանրապետության 10 քննական կենտրոնում/ 6-ը՝ մարզերում և 4-ը մայրաքաղաքում/ կենսաբանություն և հայոց պատմություն է հանձնելու համապատասխանաբար 228 /151-ը՝ Երևանում/ և 414 /251-ը՝ Երևանում/ դիմորդ:
Գնահատականները հայտնի են դառնալու հոկտեմբերի 27-ին՝ կիրակի:
Այդ մասին հաղորդագրություն կուղարկվի դիմորդի անձնական էլեկտրոնային փոստին, իսկ գնահատականներով ցուցակները կկախվեն նույն քննական կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել քննությունը: Բողոքարկման դիմում կարելի է գրել կրկին քննական կենտրոնում կամ էլ առցանց՝ գնահատականն իմանալու հաջորդ օրը:
Ընդունվածների ցուցակների հրապարակման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: