Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը
Այսօր ՆԳՆ ոստիկանությունը Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքում գողություն կատարելու մասին ահազանգ է ստացել։ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ կազմված փաստաթղթերն ուղղարվել են քննչական կոմիտե։
Panorama.am-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է՝ տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով)։
«Իրականացվում է նախաքննություն։ Այս պահին քննիչները դեպքի վայրում անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ են կատարում, միջոցներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձանց, գողոնը հայտնաբերելու, պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ»,-ասաց նա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:
Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է։ Գողերը վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել ներս, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը, երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ: Քահանայի աշխատասենյակի դուռ վացել են և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան