Որոշ ընդդիմադիր գործիչներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան՝ Փաշինյանի հեռացման. Հայկ Մամիջանյան
«Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան։ Դրանցից մեկն այն է, որ իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը՝ ինչպես ՀՀԿ-ի համար»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մաիջանյանը։
Նա հայտնեց, որ որոշ մարդկանց նշանակել են ընդդիմություն և նրանք աշխատում է այդ առաքելությամբ։
«Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ ՀՀ-ի ամենասիրված քաղաքական ուժը, այլ պայքարում ենք, որպեսզի ունենանք պետականություն, այդ պետականությունը լինի անսասան անկախ, երկիրն էլ լինի անվտանգ»,-ասաց Մամիջանյանը և հավելեց. «Ցավոք, որոշ ընդդիմադիր գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան մեր առաքելությունը, այն է՝ Փաշինյանի հեռացումն իրականացնելու համար, հայտարարեց Մամոիջանյանը և նշեց, որ դրան վերաբերում է՝ ներողամտաբար, քանի որ ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, թե Փաշինյանը թքած ունի հանրապետության անվտանգության վրա, թե արդյոք երկիրը կկանգնի կոլապսի առաջ, իսկ ՀՀԿ-ն իրեն նման ճոխություն չէր կարող թույլ տալ, այդ պատճառով էլ 2018 թվականին ԱԺ-ում չխոչընդոտեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն՝ առավել ևս, որ ԱԺ մյուս 3 խմբակյցությունները Փաշինյանից բացի այլ թեկնածու չէին առաջադրել։
Անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ բանախոսը նկատեց, հայտարարվում է, թե հայ-ադրբեջանական հարաբերությւոնները կարգավորում են առանց միջնորդների, բայց պարզվում է որ Թուրքիային են հրավիրում որպես միջնորդ։
«Փաշինյանն այս կամ այլ կերպ մերժեց և դանդաղեցրեց տարբեր միջնորդական առաքելությունները՝ թե՛ պետությունների, թե՛ վերպետական կազմակերպությունների կողմից և այս պահին, ըստ հասանելի աղբյուրների, ակտիվորեն թուրքիային հրավիրում է դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ, կամ առնվազն ֆասելիտատոր»,- նշեց Մամիջանյանը և առաջարկեց մի պահ մտածել այդ երևույթի վտանգավորության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա». Հայկ Մամիջանյան
- Դաշնակները Արցախում փոխեցին նախագահին և Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին «թոկը վզներին» ուղարկեցին Եվլախ.Արթուր Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին