Ալիևի կողմից կանոնակարգի ստորագրումը նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր չէ. Բագրատ Սրբազան
«Այս մարդը, որ կոչվում է նախագահ, գիշերը չլուսացած՝ առավոտյան շունչը բերանում ստորագրում է։ Երևի հրահանգը եղել է Ալիևի կողմից՝ շուտ արեք, հարցերը փակեք»,-Բաղրամյան 26 հասցեում հրավիրած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով Վագան Խաչատուրյանի կողմից սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը ստորագրելու մասին։
Սրբազանը հիշեցրեց, որ փաստաթուղթը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջարկեց դիտարկել Հայաստանում ու Ադրբեջանում կանոնակարգի ստորագրման տարբերությունները։
«Հայաստանում այն անցնում է բոլոր ընթացակարգերով՝ ընդհուպ ՍԴ, ԱԺ, նախագահ, իսկ Ադրբեջանում այն ստորագրում է միայն նախագահը։ Սա նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր չէ։ Այս գործընթացը ծայրից ծայր ակնհայտ ստախոսություն է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նախագահը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
- «Հրապարակ». Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ
- Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
- ՔՊ-ականները 67 կողմ ձայներով ընդունեցի սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը
- ՀՀԿ. Կանոնակարգի վավերացմամբ վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող հետագա տարածքային զիջումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան