Որտեղի՞ց է այդ համոզմունքը, որ այդ «ուղտն իրենց դռանը չի չոքելու»․ Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
«Շատերը զարմանում են` որտեղի՞ց այս իշխանության ներկայացուցիչներին լկտիության հասնող այսքան ինքնավստահություն, անամոթության հասնող համոզվածություն, որ իրենց արարքները մի օր չեն քննվելու- չեն պատժվելու:
Չէ՞ որ բնության ու աստվածային օրենքներից բացի, կան նաեւ երկրային օրենքներ, արդարադատություն, իշխանությունից ու չպատժվելու ինդուլգենցիայից զրկվելու հեռանկար: Վերջապես՝ մեր ոչ հեռավոր անցյալի իրադարձություններն էլ հուշում են, որ անգամ ամենաանպատժելի թվացող մարդիկ պատժվում են մի օր, ոմանք նույնիսկ ունեցվածքից ու կյանքից են զրկվում:
Որտեղի՞ց է այդ համոզմունքը, որ այդ «ուղտն իրենց դռանը չի չոքելու»: Ես ունեմ այս հարցերի իմ պատասխանը՝ տգիտությունից: Մարդն ինչքան անկիրթ ու անուս է, այնքան, ինչպես տատս էր ասում` ծովը ծնկից է թվում: Եւ այնքան վստահ է, որ ինքը եզակի է, անպարտ է, անմահ է, իրեն դատ ու դատաստան չի հասնելու:
Որ մարսելու է ամենամեծ հանցանքները, ամենաանթույլատրելի լկտիությունները, ամենածանր դավաճանությունները։ Այնպես որ, մի զարմացեք ՔՊ-ականների ագրեսիվ, մեծամիտ ու անամոթ հայտարարությունների վրա: Դրա մեղավորն իրենք չեն, այլ այն դաստիարակությունն ու կրթությունը, որ նրանք ստացել են, ավելի ճիշտ` չեն ստացել մանկական եւ պատանեկան տարիներին: Եվ, ցավոք, այդ բացերը չեն կարողացել լրացնել նաեւ հետագայում:
Մի զայրացեք ու մի մեղադրեք, քանի որ նրանք անգամ չգիտեն, թե որն է իրենց (ավելի շուտ` մեր) դժբախտությունը: Ուղղակի համապատասխան հետեւություններ արեք եւ ձեր զավակներին նորմալ կրթություն ու դաստիարակություն տվեք, որ նրանք մի օր պատուհաս չդառնան իրենց շրջապատի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին