Բագրատ Սրբազանին սպասարկող ավտոմեքենան ոստիկանների կողմից տեղափոխվել է տուգանային հրապարակ
Բագրատ Սրբազանին սպասարկող ավտոմեքենան ոստիկանների կողմից տեղափոխվել է տուգանային հրապարակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սրբազանը։
«Ինչու ուշացանք, որովհետև երկու-երեք պարեկային խումբ կանգնեցրեցին մեր մեքենան՝ ստուգումներ անցկացնելու համար։ Այն մեքենան, որով վեց ամսից ավելի շրջում եմ։ Ասացին՝ չեն կարողանում նույնականացնել, պատկերացնո՞ւմ եք, հիմա տարել են տուգանային հրապարակ։ Սա ապօրինություն է։ Եվ այսպես բոլորի նկատմամբ՝ շարժման մեջ գտնվող բոլոր համակիրների նկատմամբ ոստիկանական ռեպրեսիաներ են տեղի ունենում։ Մարդկանց բռնում են, գետնին են տապալում, մեքենան ստուգում են՝ իբրև օպերատիվ տեղեկություններով զենք-զինամթերք կա, հետո ոչինչ չեն գտնում, մեքենաներն են պահում, անընդհատ հալածում են»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան