COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն օկուպացրած Բերձորի միջանցքում արդեն վայրի կենդանիների է ոչնչացնում
Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է այծյամը ընկել ադրբեջանցիների կառուցած փշալարերի ցանկապատի թակարդը և կոտրել ոտքը՝ փաստացի զրկվելով տեղաշարժի ունակությունից։ Փշալարի ցանկապատը կառուցած է Բերձորի և Քարվաճառի միջև, ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին։
Փաստորեն Ադրբեջանի զինված ուժերը օկուպացված տարածքները միմյանցից փշալարերով են բաժանում՝արգելափակելով վայրի կենդանիների տեղաշարժի ուղիները և լուրջ բնապահպանական աղետ ստեղծելով վայրի կենդանիների համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ծառահատումներ էր իրականացրել Ներքին Հանդ գյուղին հարակից հայտնի «Սոսիների պուրակ» արգելավայրում, որը եզակի բնության հուշարձան է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մակարդակով։ «Սոսիների պուրակը» իր շարունակությունն ունի այսօրվա օկուպացված Կովսականի շրջանում և 30 տարի ՀՀ բնապահպանական գերատեսչությունն ողջ պուրակը վերցրել էր խիստ պահպանության տակ՝ տալով արգելավայրի կարգավիճակ։
Ավելորդ չէ հիշեցնելը, որ նման իրավիճակում Ադրբեջանը պատրաստվում է Բաքվում անցկացնել ամենախոշոր բնապահպանական միջոցառումը՝ COP 29-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հազարներով հատում է «Շիակահող» արգելոցի ծառերը. Թաթոյանի ահազանգը
- Գեղամ Մանուկյան. Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ
- «Ալիևն ընտանիքով զբոսնում է Սոսիների պուրակում, որը Սյունիքում է գտնվում»
- «ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ» ԱՐԳԵԼԱՎԱՅՐՈՒՄ ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՍՈՍԻՆԵՐ ԿԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան