ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղոորդմամբ, նրանք քննարկել են Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակը, անդրադարձել են Հարավային Կովկասյին։
«Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան