Մեր հարկատուները միլիոնավոր դրամներ են ծախսում, որ նախագահ կոչվածը վայելի․ Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր է, որպեսզի բոլորն իմանան, թե իրապես ինչ է տեղի ունեցել այս օրերին»,- այս մասին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունն Ադրբեջանի հետ համատեղ հապճեպ կայացրել են ազգակործան որոշում, որըի մասին թե՛ հանձնաժողովի նիստում, թե՛ ԱԺ լիագումար նիստում բարձրաձայնվել է։
«Հատվածային սահմանազատում, սահմանագծումից սկսած մինչ այն, որ չկան դրված քարտեզներ։ Այս մարդիկ առանց կանոնակարգ հաստատելու Ադրբեջանին զիջեցին հայրենիքի մի հատվածը, Տավուշի ամենապահպանված հատվածը տրվեց Ադրբեջանին։ Հայկական կողմը դրանից հետո ստացավ՝ ոչինչ։ Բերքաբեր համայնքը լճից այն կողմ 900 հա տարածք ունի։ Այս մարդիկ ասում էին՝ Կիրանցից կհանձնենք, Բերքաբերից կստանանք։ Ստացա՞ն բերքաբերից։ Բայրամովի գրասենյակը հայտարարել է՝ մոռացեք 31 բնակավայրերի մասին, մենք ձեզ ոչինչ չունենք տալու»,- ասաց Դանիելյանը։
Դանիելյանն իր ելույթում նշեց, որ այս իշխանությունը գնում է հերթական արկածախնդրության։
«Այս գործընթացը հաստատում են արագ։ ԱԺ-ում կանոնակարգի խախտմամբ մտցրեցին օրակարգ, հաստատում են արագ։ Հետո էլ բերում են նախագահական։ Ես չգիտեմ, ասում եք ՝ նախագահ, մեծ պատիվ է իրեն նախագահ կոչելը։ Էս մարդն այս ողջ ընթացքում երկու բան է արել՝ դաշնամուր ա նվագել ու գնացել է թագուհու պանիխիդայի ժամանակ խայտառակել մեր ժողովրդին։ Ես ուրիշ բան չեմ հիշում, որ էս մարդն արած լինի։ Հա մեկ էլ՝ Նիկոլի ազգադավ որոշումները դակել ա։ Մեր հարկատուները միլիոնավոր դրամներ են ծախսում, որ նախագահ կոչվածը վայելի»,- ասաց Դանիելյանը
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը սրանով ասում է, որ երկիր հանձնողի մեղքն ու պիտակը նաև ժողովրդի վրա է. Բագրատ Սրբազան
- Ալիևի կողմից կանոնակարգի ստորագրումը նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր չէ. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան