Թուրքական ոստիկանությունը հետաքննում է ՌԴ քաղաքացիների վրա հարձակումը
Ռուս դիվանագետները վերահսկում են հյուրանոցներից մեկում ծեծկռտուքի հետևանքով տուժած համաքաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Այդ մասին հայտնում է Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։
«Ըստ ռուսների՝ նրանց վրա հարձակվել են մի խումբ անհայտ անձինք»,- ասվում է «ՌԻԱ նովոսռտի»-ին տրամադրած հայտարարության մեջ։
Հստակեցվում է, որ միջադեպի հետևանքով մի քանի մարդ տուժել է և հոսպիտալացվել։ Ներկայում Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։
«Գլխավոր հյուպատոսության դիվանագետները կապի մեջ են տուժածների, թուրքական կողմի հետ և կշարունակեն վերահսկել Ռուսաստանի այդ քաղաքացիների իրավունքների պահպանումը, այդ թվում՝ տեղական իրավապահ մարմինների կողմից», - ավելացրել է գերատեսչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Անթալիայի հյուրանոցներից մեկում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
- Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը․ Թուրքիայի արտգործնախարարը՝ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան