Թուրքիայում տեղի ունեցած զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «PKK»-ի ռազմական թևը
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվոարական կուսակցության» PKK ռազմական թևը՝ «Ժողովրդական պաշտպանական ուժերը» (HPG-ԺՊՈՒ)։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Ժողովրդական պաշտպանության կենտրոնի (HSM) շտաբի հրամանատարության» անվան տակ հայտարարված հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը ծրագրվել էր շատ վաղուց ու կատարվել է «Անմահների գումարտակի» կողմից։ Վերոհիշյալ գումարտակը սկզբունքորեն հաճախակի չի դիմում գործողությունների, այլ ստանձնում է կարևոր և ռազմավարական նպատակների իրականացումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան