«Ժողովուրդ». Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաջորդ շաբաթ գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կգնա խորհրդարան: Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը: Այնուհետև նախարարները, ուժային կառույցների և իրավապահ համակարգի ղեկավարները կներկայացնեն ոլորտային համակարգի բյուջեի նախագիծը:
Նախագծի քննարկումը կտևի մինչև նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաև ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:
Նշենք, որ սեպտեմբերին՝ Կառավարությունում խորհրդակցության ժամանակ, արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան