Գտնում ենք՝ որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի քաղաքական կամքի, այս պահին չի խոչընդոտում պայմանագրի ստորագրմանը. ՔՊ-ական
«Հայաստանը վերահաստատում է, որ մենք արդեն իսկ այսօր, երեկ, պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- խորհրդարանական ճեպազրույցիների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Ըստ նրա, իրենք գտնում են, որ որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիրը։
«Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածներով, որոնք, մեր գնահատմամբ, համոզմամբ, ամբողջությամբ պատասխանում են այն հարցերին, թե որոնք պետք է լինեն հիմնարար սկզբունքները, որով պետք է կարգավորվեն հարաբերությունները, նաև վստահություն մթնոլորտ ձևավորելու և գործընթացում առաջ շարժվելու հնարավորություն է տալիս»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան