Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում տոնական տրամադրություն էր՝ ավանդական երգ ու պար, հայկական համեղ ու անկրկնելի ուտեստներ։ Նշվեց Ղափամայի տոնը։
Հրավիրված մի շարք խոհարարական կազմակերպություններ և խոհարարական ուսումնական կենտրոններ ցուցադրեցին և հյուրացիրեցին ազգային խոհանոցին բնորոշ ուտեստներ` ղափամա, հալվա, չրեր և այլն:
Կազմակերպվեց ղափամայի պատրաստման և ազգային սեղանի ձևավորմամբ միջոցառում, ազգային երգացանկով ելույթ ունեցավ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի համույթը:
Միջոցառումն ուղեկցվեց ազգային ուտեստի ցուցադրություն-վաճառքով։
Մանրամասն՝ տեսանյութում։