«Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք խմբի որևէ ներկայացուցիչ չի այցելել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարին հայտնել է, որ «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք խմբի որևէ ներկայացուցիչ չի այցելել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, կապ չի հաստատել կառույցի պատասխանատու աշխատակիցների հետ, հիմնադրամի փաստահավաք աշխատանքների իրականացման նպատակով արգելոցի տարածք մուտք գործած տեխնիկական միջոցների և մասնագիտական խմբի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար չի կարող փաստահավաք խմբի հայտարարության մեջ տեղ գտած տեղեկատվության հավաստիության մասով կարծիք հայտնել։
«Հենց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» կառավարման ներքո է գտնվում «Շիկահող» պետական արգելոցը։ Նախարարության պատասխանում նշված է, որ «Արգելոցի տարածքը կազմում է շուրջ 12000 հա։ Վերջինիս որոշ հատվածներ 2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական, ինչպես նաև հետպատերազմական գործողությունների հետևանքով կրել են բացասական ազդեցություն։ Արգելոցի տարածքում պահպանությունն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից»,- նշել են նախարարությունից։
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ նշված տարածքներում իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ թե՛ Շրջակա միջավայրի նախարարության, թե՛ միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել էր փաստահավաք աշխատանքներ։ Համաձայն ահազանգի՝ Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանցիներն արդեն հատել են մոտ 10,000 ծառ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան