Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած սցենարի՝ ձմռանը լեռներում զորավարժություններ անցկացնելով. Սերգեյ Մելքոնյան
Ադրբեջանը շարունակում է սպառազինություն ստանալ Իսրայելից՝ նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինը Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի մեջ է ներգրավված։ Բաքուն զենք է գնում նաև Պակիստանից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից։ Վերոնշյալ գործընթացը Հայաստանի դեմ ռազմական գործողության նպատա՞կ է հետապնդում, թե՞ իրանաիսրայելական հնարավոր լայնածավալ ռազմական բախման նախապատրաստություն։ Նման զարգացումների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց պ.գ.թ., վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
▪Ադրբեջանը երբեք չէր հրաժարվել ուժի կիրառման միջոցից և՛ որպես բանակցային ճնշում ՀՀ-ի դեմ, և՛ ռազմական ագրեսիայի դիմելու համար։ Բաքուն շարունակում է զարգացնել իր զինված ուժերը և հիմնական ուղղությունները հետևյալն են՝ զինտեխնիկան իսրայելական և թուրքական են, իսկ հիմա նաև Իտալիայի հետ է շատ սերտ համագործակցում։
▪Եթե մենք դիտարկենք Թուրքիայի հետ իրականացվող զորավարժությունները, թե որ լանդշաֆտներում են դրանք իրականացվում, ապա կհասկանանք, որ Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած սցենարի։ Նրանք զորավարժություններ են անցկացնում լեռներում ձմեռային պայմաններում։
▪Պակիստանը փաստացի Ադրբեջանի համար ռազմական և անվտանգության ոլորտում դառնում է հիմնական գործընկերը, որն ունի միջուկային զենք։ Սա իրականում փոխում է ուժային բալանսը նաև Հարավային Կովկասում։ Ադրբեջանի հետ համագործակցող միջուկային առաջին երկիրը Իսրայելն է, երկրորդը՝ Պակիստանը։
▪Իսրայելը երբեք չէր դադարեցրել զենքի մատակարարումը Ադրբեջանին, նույնիսկ իրենց պատերազմի ամենաակտիվ փուլերի ժամանակ։ Ներկայում Իսրայելը հայտարարում է, որ իրենք պատերազմ են վարում 7 տարբեր ճակատնեով, բայց մենք տեսնում ենք, որ Իսրայելից Բաքու չվերթները տեղի են ունենում։ Խնդիրը հետևյալն է, նախ և առաջ կան պայմանագրեր Իսրայելի և Ադրբեջանի միջև, որն Իսրայելը կատարում է։
▪Իսրայելը Հարավային Կովկասը դիտարկում է, որպես տարածք, որը նա կարող է օգտագործել Իրանին անուղղակի ճնշելու համար։ Բոլորը հասկանում են և մենք ունենք դրա ապացույցները, որ «Մոսադ»-ի 8-րդ ղեկավարն իր հարցազրույցում նշում էր, թե ինչպես էր 2020 թվականի արցախյան պատերազմը ձեռնտու Իսրայելին։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» էլ բխում է Իսրայելի շահերից։ Հետևաբար, եթե իսրայելը տեսնում է, որ անուղղակի կարողանում է թուլացնել Իրանի դիրքերը, ապա պատրաստ է ներդրում անել այդ գործի մեջ։
▪Առաջի դեպքը չէ, երբ Իսրայելում ձերբակալել են լրտեսներ, որոնք աշխատում էին Իրանի համար։ Ամենալավ օրինակներից էր, երբ Իսրայելի պաշտպանության նախարարի տան մաքրուհիներից մեկը փաստացի լրտես էր։ Այսինքը Իրանի հետախուզությունն այդպիսի բարձր մակարդակի էր կարողացել հասնել։
▪Իսրայելը Ադրբեջանի հիմնական գործընկերը կլինի արբանյակների ոլորտում, արդեն 200 մլն դոլարի պայմանագիրը կնքելեն և Իսրայելը պետք է տիեզերք ուղարկել ադրբեջանական արբանյակները։ Բոլորը հասկաում են, որ իսրայելի ներկայությունն ադրբեջանում՝ առաջին հերթին հետախուզական նպատակներով՝ կարող է ընդլայնվի։ Որպեսզի Իրանը թույլ չտա նման բան, արդեն այնտեղից բաց հայտարարում են, որ ենթակառուցվածքը, որը Բաքուն տրամադրում է, եթե այնտեղ լինի բաց իսրայելական ներկայություն, ապա կլինեն իր ուղիղ թիրախներից մեկը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
- «Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Անաիս Սարդարյանը և Սերգեյ Մելքոնյանը
- Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ստացել են Պակիստանից գնված կործանիչներ
- Սուրեն Սարգսյան. Պարզ է չէ՞, թե որտեղ է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան