«Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ով օրեր առաջ հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում, ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է քննդատություններին, մասնավորապես՝ «իսկ ինչո՞ւ պիտի մեր երգչուհին այնտեղ լիներ, շատ ու շատ սխալ քաղաքականություն է այդպիսի մրցույթներին մասնակցելը»։
«Սա ի՛մ մրցման դաշտն էր, որտեղ կարողացա Հաղթել ու ծածանել ԵՌԱԳՈՒՅՆԸ
Հատուկ «խելացիների» համար՝
Սա երգի միջազգային մրցույթ էր, որտեղ 19 երկիր էր մասնակցում։
Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ, ես՝ Էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր «Հայրենիք»։
Ի դեպ, երգի հեղինակը ժյուրիի նախագահն էր, ով էլ հանձնեց ինձ մրցանակը։
Սա ԲԱՑԱՌԱՊԵՍ արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որևէ ենթատեքստ չկա ու չի կարող լինել , քանի որ պրոֆֆ մասնագետներ էին աշխատում։
Շնորհակալ եմ Ձեզ ադեկվադ ու ճիշտ գնահատականի համար։
Ինչպես միշտ՝ այս անգամ ևս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը պատվով ու հաղթանակած վերադառնում եմ»,- գրել է Սյուզաննա Մելքոնյանը։
«Voice of Turan» երգի միջազգային մրցույթում» անցկացվել է Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում։
Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Հայաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից։ Ընտրվել են այն երգիչները, ովքեր հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։